Բարձրացրեք ձեր բիզնեսի որակը և արդյունավետությունը
GDP Start Up-ը նորաստեղծ կազմակերպություն է, որը մասնագիտացած է բիզնեսի կառավարման և որակի ապահովման ոլորտում: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել ընկերություններին՝ բարելավելու իրենց գործունեության արդյունավետությունը և բարձրացնելու իրենց արտադրանքի կամ ծառայությունների որակը՝ ներդնելով GDP (Good Distribution Practice) և ISO 9001:2015 միջազգային ստանդարտները:
«Գործընկերների աուդիտ GDP-ի շրջանակներում և ինքնաստուգումների իրականացում»
16–19 մարտ 2026

Սեմինարը նախատեսված է դեղագործական ընկերությունների և լոգիստիկ օպերատորների մասնագետների համար, ովքեր մասնակցում են
• գործընկերների աուդիտներին,
• ինքնաստուգումներին,
• աութսորսինգի վերահսկմանը,
• CAPA գործընթացներին։
 Դասընթացի վարող՝ Ալեքսեյ Խիլյուկ
GDP և որակի համակարգերի խորհրդատու՝
• 20+ տարվա միջազգային փորձ դեղագործական դիստրիբուցիայում
• 10+ տարվա խորհրդատվական գործունեություն
• աուդիտների և գործնական դասընթացների մեծ փորձ ԱՊՀ երկրներում
 Ձևաչափ
• 4 օնլայն վեբինար՝ իրական ժամանակում
• յուրաքանչյուր հանդիպում՝ 1 ժամ 45 րոպե
• իրական գործնական քեյսերի վերլուծություն
• հարցուպատասխան և քննարկումներ
 Բացի օնլայն ձևաչափից, քննարկվում է նաև Երևանում առկա (offline) գործնական դասընթացի անցկացումը մայիսի վերջին։
 Գրանցում և լրացուցիչ տեղեկություն՝
 +374 91 19 91 99
  startupgdp@gmail.com
Նորություններ
Ծառայություններ
GDP և ISO 9001:2015 ստանդարտների ներդրում
• Մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ՝ սկսած նախնական գնահատումից մինչև վերջնական ներդրում:

• Օժանդակում ենք բաշխման և որակի կառավարման գործընթացները կառուցել այնպես, որ դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին:

• Մշակում ենք գործընթացների փաստաթղթավորում՝ հարմարեցնելով այն յուրաքանչյուր կազմակերպության պահանջներին։
Ներքին աուդիտ և գնահատում
• Կազմակերպության գործողությունների մանրամասն վերլուծություն՝ բացահայտելու թույլ կողմերը և ռիսկերը:

• Բարելավման առաջարկների մշակում՝ հիմնված ներհամակարգային խնդիրների վրա:

• Աջակցություն նախապատրաստվելու արտաքին աուդիտներին և սերտիֆիկացման գործընթացներին։
Մասնագետների վերապատրաստում և զարգացման դասընթացներ
• Ապահովում ենք բարձրորակ կրթական ծրագրեր՝ օգնելու կազմակերպություններին ստեղծել բարձրակարգ մասնագետների թիմ:

• Դասընթացների շրջանակներում ներառվում են թե՛ տեսական, թե՛ գործնական նյութեր՝ մասնագետներին պատրաստելու գործել ստանդարտների պահանջներին համապատասխան:

• Ներկայացնում ենք լավագույն փորձը և պրակտիկան՝ ուշադրություն դարձնելով գործնական հմտությունների զարգացման վրա։
Մեր մասին
GDP Start Up-ը նորաստեղծ կազմակերպություն է, որը մասնագիտացած է բիզնեսի կառավարման և որակի ապահովման ոլորտում: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել ընկերություններին՝ բարելավելու իրենց գործունեության արդյունավետությունը և բարձրացնելու իրենց արտադրանքի կամ ծառայությունների որակը՝ ներդնելով GDP (Good Distribution Practice) և ISO 9001:2015 միջազգային ստանդարտները: Մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ ժամանակակից կառավարման համակարգերի ճիշտ կիրաrումը կարող է էականորեն նպաստել բիզնեսի հաջողությանը, մրցունակության բարձրացմանը և հաճախորդների գոհունակության աճին:
Մեր արժեքները և մոտեցումը
GDP Start Up-ը կարևորում է որակը, պրոֆեսիոնալիզմը և հաճախորդամետ մոտեցումը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բիզնեսի կարիքներն ու մարտահրավերներն են իրենց յուրահատուկ լուծումները պահանջում: Հետևաբար, մենք ստեղծում ենք անհատականացված ռազմավարություններ՝ հիմնված մեր հաճախորդների առանձնահատկությունների վրա:
Մեր թիմը
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն տարիների փորձ միջազգային ստանդարտների ներդրման, աուդիտի և վերապատրաստման ոլորտներում: Նրանք ոչ միայն խորությամբ տիրապետում են ստանդարտների պահանջներին, այլև ունեն գործնական գիտելիքներ՝ ապահովելով իրական, արդյունավետ և գործնական լուծումներ:
Մեր նպատակները
Նպաստել բիզնեսի կայուն զարգացմանը և արդյունավետ կառավարմանը:
Խթանել որակի մշակույթի ձևավորումը կազմակերպություններում:
Դառնալ վստահելի գործընկեր, որի աջակցությամբ յուրաքանչյուր կազմակերպություն կկարողանա հասնել միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման։
GDP Start Up-ը ձգտում է համագործակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը և ապահովելով բարձրակարգ խորհրդատվական և կրթական ծառայություններ:
Մեր նպատակները
Նպաստել բիզնեսի կայուն զարգացմանը և արդյունավետ կառավարմանը:

Խթանել որակի մշակույթի ձևավորումը կազմակերպություններում:

Դառնալ վստահելի գործընկեր, որի աջակցությամբ յուրաքանչյուր կազմակերպություն կկարողանա հասնել միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման։


GDP Start Up-ը ձգտում է համագործակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը և ապահովելով բարձրակարգ խորհրդատվական և կրթական ծառայություններ:
Մեր գործնկերները
Կապ
+37491199199
+37477199189
startupgdp@gmail.com
Made on
Tilda